Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայրենիքի ավետարանը

Հայրենիքի ավետարանը
07.04.2024 | 09:18

Այս չարագույժ ժխորի մեջ սատանայի ձայնն առավել լսելի է, քան Աստծունը: Եթե հիմա մի իրավ փրկիչ կամ մարգարե հայտնվի, կքարկոծեն ու կսպանեն նրան:
Դավաճանները, մատնիչներն ու բախտախնդիրներն այնքան բարձր են աղաղակում, որ գրեթե խլանում է հայրենապահ, անձնվեր որդիների խոսքը: Սրանց թուքումուր են տալիս, պախարակում ու դատապարտում: Ծանրագույն օրեր են շիտակ հայրենասերների համար. նրանք փոքրաթիվ են մեծաքանակ հայրենուրացների կողքին:
Երկիրը հանձնված է թշնամու և օտարների ողորմածությանը: Երկիրը խաղատուն են սարքել՝ ով որքան կշահի:
Ջանում են մեզ օտարել մեզնից: Ազնիվ հայը Հայոց երկրում նսեմացվում ու վտարակի է վերածվում:
Հայրենիքը արհամարհվում ու գանակոծվում է, տրորվում թշնամահաճո իշխանության ու նրա ջատագովների ոտքերի տակ:
Այս ամենը վախճանաբանական նշաններ են: Այնուհանդերձ, ներկա եղելությունների մեջ ամենահզորը Հայրենիքն է, քանի որ այն պարգև է Աստծուց՝ երկրային արքայության օրինակը մեր աշխարհում: Աստվածայինի դեմ անզոր են բոլոր չարամիտ ուժերը: Անվերապահ, սահմանված վախճան սպասում է միայն իշխանություններին ու նրանց շահառու սպասարկուներին, ովքեր սրիկայաբար պայքարի մեջ մտան ընդդեմ հայրենյաց:
Աստծո ավետարանի հետ կա նաև Հայրենիքի ավետարանը. նրա առաջին պատվիրանն է՝ խոնարհ ծառա եղիր քո բնօրրանին, այլապես դժոխքի բաժին կդառնաս:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ